13 ապրիլի 2019 - 12:11 AMT
Իսպանական Բուրգոսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանական Բուրգոս քաղաքի քաղխորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին ասվում է քաղխորհրդի Twitter-ի էջում:

«Քաղաքային խորհրդի բոլոր քաղաքական ուժերը միաձայն հավնություն են տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու միջնորդությանը»,– ասվում է գրառման մեջ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 10-ին ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրը։

Իտալիայի պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել էր բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային հնչեղություն։Բանաձևին կողմ էր քննարկել 382 պատգամավոր, ձեռնպահ էր մնացել 43-ը, իսկ դեմ ձայներ չեն եղել։