13 ապրիլի 2019 - 15:22 AMT
Ապրիլի 16-17-ին 8-10 աստիճանով կցրտի

Հանրապետության տարածքում` ապրիլի 13-ի ցերեկը, 14-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 15-ին տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկը, 17-18-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 17-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ, հայտնում է ԱԻՆ լրատվականը:

Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 16-17-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։