13 ապրիլի 2019 - 16:11 AMT
Զարթոնքում կրակոցների դեպքով 2 անձ է ձերբակալվել

ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ( Խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով):

Քննչական կոմիտեից հայտնում են, որ իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զինված միջադեպի մի շարք հանգամանքները: Խուլիգանություն կատարելու կասկածանքով 2 անձ ձերբակալվել է:

Կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և այլ գործողություններ միջադեպին մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողությունների քրեաիրավական գնահատակ տալու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ Զարթոնք համայնքում պահանջում էին համայնքապետի հրաժարականը։ Բնակիչները փակել էին միջպետական երկաթգիծը։ Համայնքապետի կողմնակիցները հարձակվել են վերջինիս հրաժարականը պահանջող գյուղացիների վրա, զենք գործադրել նրանց նկատմամբ։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ում հորդորից հետո բնակիչները բացել են երկաթգիծը։