15 ապրիլի 2019 - 10:56 AMT
Հակաիշխանական ակցիա իրականացնող ակտիվիստները քաղմաս են տարվել, հետո՝ ազատ արձակվել

Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին, հայտնում է shantnews.am-ը:

Վերջիններս Երևանի փողոցներում իրականացնում էին, իրենց խոսքերով, #sutNikol՝ համապատասխան գրություններ թողնելով մի քանի փողոցում։

Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերվել նաև նախաձեռնության անդամներ Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նախաձեռնության անդամներին արդեն ազատ են արձակել: