15 ապրիլի 2019 - 12:34 AMT
«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի 1-ին սերիան պրեմիերայից 4 ժամ շուտ է հայտնվել համացանցում

«Գահերի խաղը» սերիալի վերջին եթերաշրջանի առաջին սերիայի պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի լույս 15-ի գիշերը: Տեղեկությունն այդ մասին հրապարակվել է սերիալի Twitter-ի աքաունթում:

Սակայն DirecTV Now սթրիմինգային ծառայությունն առաջին սերիան ցուցադրել է պաշտոնական պրեմիերայից 4 ժամ առաջ: ԱՄՆ AT&T հեռահաղորդակցային կոնգլոմերատը, որին պատկանում է DirecTV Now-ն, հայտարարել է. «Հավանաբար, մեր համակարգը մեզ պես հուզված էր «Գահերի խաղի« նոր եթերաշրջանի պրեմիերայով և DirecTV Now-ի հաճախորդների մի մասին սխալմամբ ավելի շուտ է տրամադրել առաջին սերիան: Երբ մենք իմացանք այդ թերացման մասին, անմիջապես շտկեցինք»:

Այնաուամենայնիվ, առաջին սերիան հասանելի է եղել դիտման համար մինչև HBO-ի պրեմիերան 4 ժամ շարունակ, գրում է Lenta.ru-ն: