15 ապրիլի 2019 - 15:37 AMT
Մայիսի 11-ին Արցախում աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը կպատրաստվի

Մայիսի 11-ին Հաթերքում կայանալիք ժենգյալով հացի երկրորդ փառատոնի ընթացքում նախատեսվում է պատրաստել աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը՝ մոտ 3 մետր երկարությամբ:

Այս մասին ասել է փառատոնի կազմակերպիչ, «Էկոտուրիզմն Արցախում» նախաձեռնող խմբի ղեկավար Սամվել Միրզախանյանը, հայտնում է Արցախպրեսը:

«Անցած տարվա դեկտեմբերին Արցախում արդեն պատրաստվել է ամենամեծ ժենգյալով հացը, որը գրանցվել է Հայկական դյուցազնագրքում։ Այս անգամ գործի վարպետները կրկնելու են իրենց սեփական ռեկորդը՝ հավակնելով հիմա էլ գրանցվել Գինեսի գրքում։ Թխված ժենգյալով հացը կկոչվի «Հաղթանակ» և կնվիրվի մայիսյան հաղթանակներին: Պատրաստման համար անգամ հատուկ սպասք է պատվիրվել»,- նշել է Միրզախանյանը: