15 ապրիլի 2019 - 18:05 AMT
Վարչապետը՝ մաքսատան ազատված աշխատակցի մասին. Խոսքը ուսադիրով մարդու մասին է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ավտոմաքսատանը գրանցված միջադեպին և իր հորդորով աշխատակցի ազատման դիմում գրելուն, ասել է, որ խոսքը ուսադիր կրող մարդու մասին է, որի վերաբերմունքը դրոշին պետք է պատշաճ լինի:

«Խոսքը ուսադիր կրող, զինվորական կարգապահությամբ հիմնարկի աշխատակցի մասին է։ Եթե ուսադիր կրող մարդը պետական դրոշի նկատմամբ պատշաճ վերաբերմունք չունի, ես մնում եմ իմ կարծիքին»,-ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե մաքսատան միջադեպի հետ կապված ինչում են իրեն մեղադրում։ Լրագրողը նշել է, որ առողջական խնդիրներով անձի է վարչապետը հորդորել աշխատանքից ազատվել, զգաստ կանգնել։ «Ասում են, որ՝ այ, Նիկոլը, մեծամտացել ա, մաքսայինին ասում ա, որ վարչապետը մոտենում ա, էդպես չեն դիմավորում։ Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ։ Ես իմ դիրքորոշումն ունեմ, որ այդպիսի մարդիկ չեն կարող լինել»,- հավելել է Փաշինյանը։հայտնում է Aysor.am-ը: