18 ապրիլի 2019 - 14:53 AMT
Տղամարդը փորձել է բենզինով լի տարաներով մտնել Նյու Յորքի Սբ Պատրիկի տաճար

Ապրիլի 17-ի երեկոյան Նյու Յորքի XIX դարի Սբ Պատրիկի տաճարում բենզինի տարաներով և մի քանի կրակայրիչով տղամարդ է ձերբակալվել:

Տաճարում, որտեղ հավատացյալներ կային, նրան կանգնեցրել է պահնորդական ծառայության աշխատակիցը և բացատրել, որ դյուրավառ նյութեր չի կարելի ներս բերել: Երբ տղամարդ հեռացել է, պատահարի մասին հայտնել են ոստիկանություն, գրում է Bird in Flight-ը:

Նյու Յորքի ոստիկանության կոմիսարի տեղակալ Ջոն Միլլերն ասել է լրագրողներին, որ ձերբակալված 37-ամյա տղամարդու դրդապատճառները հետաքննում է ահաբեկչության դեմ պայքարի բաժինը:

«Դժվարանում եմ ասել, թե որոնք էին նրա դրդապատճառները, բայց կարծում եմ, որ մարդը, որն այդպիսի կարևոր տեղ է գալիս 15 լ բենզինով և, կրակայրիչների համար նախատեսված 2 լ հեղուկով և կրակայրիչներով, դա մտահոգվելու առիթ է»,-ասել է նա:

Միջադեպը տեղի է ունեցել Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկվցած հրդեհից 2 օր անց: Սբ Պատրիկի կտուրը, ինչպես և Նոտր Դամի դեպքում, փայտից է: