18 ապրիլի 2019 - 14:15 AMT
Քաղաքացու օրը նշելուն 124 մլն դրամ է հատկացվել

Ապրիլի 18-ի նիստում կառավարությունը մոտ 124 մլն դրամ է հատկացրել «Քաղաքացու օրը» նշելու միջոցառումներին։

Որոշման նախագծի համաձայն, գումարը կուղղվի Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներ պատշաճ անցկացման համար։

Գումարը կտրամադրվի վարչապետի աշխատակազմին՝ պահուստային ֆոնդից։

«Քաղաքացու օրը» նշվելու է ամեն ապրիլի վերջին շաբաթ օրը՝ բացի այն դեպքերից, երբ այն համընկնի ապրիլի 24-ի հետ։ Այն նվիրված է լինելու 2018-ի ապրիլ-մայիսին «Թավշյա հեղափոխությանը»։