18 ապրիլի 2019 - 15:00 AMT
ՀՀ նախագահն ու Նաիրա Զոհրաբյանը քաղաքացիության շնորհման հարցեր են քննարկել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանր մարդու իրավունքներին ու ազատություններին առնչվող հարցեր է քննարկել ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ:

Մասնավորապես, տիկին Զոհրաբյանը նախագահին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման հետ կապված որոշ խնդիրներ, որոնց բախվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող մեր հայրենակիցները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտին առնչվող մի շարք հարցերի, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: