18 ապրիլի 2019 - 16:22 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամպային ԱՀԿ ծառայություն է գործարկել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է ամպային ԱՀԿ (ավտոմատ հեռախոսային կայան) ծառայությունը՝ ծախսարդյունավետ լուծում մեծ, միջին և փոքր ձեռնարկությունների համար:

Մուտքը ամպային ԱՀԿ ապահովվում է տվյալների փոխանցման և ինտերնետային կապուղիների (IP պրոտոկոլի) միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած վայրից:

Ամպային ԱՀԿ-ն հնարավորություն է ընձեռնում միևնույն ընկերության՝ աշխարհագրական տարբեր վայրերում տեղակայված գրասենյակները միավորել կորպորատիվ մեկ վիրտուալ «տանիքի» ներքո՝ տրամադրելով ներքին կարճ համարներ և մի շարք այլ ծառայություններ:

«Ամպային ԱՀԿ-ն օգտակար ու մատչելի լուծում է կորպորատիվ ոլորտի համար: Այս ոլորտը նույնպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում է: Ընտրելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջարկած՝ վիրտուալ կորպորատիվ ԱՀԿ-ն, ընկերությունները ոչ միայն կստանան հերթական որակյալ ծառայությունները, այլև կկարողանան էականորեն կրճատել ծախսերը՝ գրասենյակային հեռախոսակապի ավանդական տարբերակների հետ համեմատած», - ասել է Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

ԱՀԿ-ն ունի ճկուն ենթակառուցվածք և պարզ ինտերֆեյս, ինչը թույլ է տալիս ընտրել այնպիսի կարգավորումներ, որոնք առավելագույնս համապատասխանում են ընկերության պահանջներին ՝ ըստ գործունեության բնույթի ու առաջադրած խնդիրների:

Ամպային ԱՀԿ-ի միջոցով հասանելի են հեռախոսակապի հետևյալ ծառայությունները.

• Զանգի վերահասցեավորում (Call forwarding). Այս ծառայությունը հնարավորություն է տալիս վերահասցեավորելու մուտքային զանգերը մեկ այլ հեռախոսահամարի:

• Զանգի սպասում (Call waiting). ընթացիկ զանգի ժամանակ ուղարկում է հատուկ ազդանշան` ծանուցելու մեկ այլ մուտքային զանգի մասին: Սա թույլ է տալիս ավարտել կամ սպասման մեջ դնել ակտիվ զանգը և պատասխանել ստացվող մուտքային զանգին:

• Կոնֆերանս զանգ (Conference call). հնարավորություն է տալիս հաստատելու կոնֆերանս կապ

• Կարճ համարների կիրառում (Short numbering). հնարավորություն է տալիս կատարելու ներքին զանգեր` օգտագործելով կարճ համարներ:

• Զանգի ձայնագրում (Call recording). տալիս է զանգերը ձայնագրելու հնարավորություն:

Ծառայությունների հիմնական փաթեթ.

Ներքին հեռախոսագծերի քանակ՝ 10

• Օգտագործողների փակ խմբի ստեղծում

• Զանգահարողի ինքնորոշում

• Ողջույնի հաղորդագրություն

• Մուտքային զանգերի բաշխում

• Կոնֆերանս զանգ

Հիմնական փաթեթի ամսավճարը 8000 դրամ է (ներառյալ ԱԱՀ):

Ծառայությունների ընդլայնված փաթեթ

Ներքին հեռախոսագծերի քանակ՝ 50

• Օգտագործողների փակ խմբի ստեղծում

• Զանգահարողի ինքնորոշում

• Ընդլայնված IVR

• Ողջույնի հաղորդագրություն

• Մուտքային զանգերի բաշխում

• Կոնֆերանս զանգ

• Զանգերի ձայնագրություն

Ընդլայնված փաթեթի ամսավճարը 15 500 դրամ է (ներառյալ ԱԱՀ):

Բոլոր գները ներառում են ԱԱՀ: