2019 թվականի ապրիլի 18-ին, քաղաքացին հաղորդում է տվել, որ Նորագավիթի գերեզմանատանն իր եղբայրն ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված գերեզմանատանը հայտնաբերել տղամարդու դի՝ կաշենման գոտիով ծառից կախված վիճակում: Պարզվել է, որ տղամարդը Նորագավիթի բնակիչ է՝ ծնված 1983 թվականին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ. Shamshyan.com-ը հայտնել է, որ ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերված անձը Երևան քաղաքի Նորագավիթի բնակիչ՝ 36-ամյա Գևորգ Այվազյանն է, որը «Սպայկայի» անվտանգության պետն էր: