19 ապրիլի 2019 - 11:14 AMT
Անպտղությունը 15% է կազմում. Բյուջեից 210 մլն կհատկացվի դրա հաղթահարմանը

Հայաստանի Հանրապետությունում անպտղությունը կազմում է 15%. դրա բուժման համար 210 մլն դրամ կհատկացվի պետական բյուջեից:

ՀՀ առողջապահության նախարարության մշակած համախատասխան նախագծում սահմանվել են շահառուներին ներկայացվող ընդհանուր և լրացուցիչ պահանջները, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ընթացակարգը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի բնակչության որոշ խմբերի անպտղությամբ տառապող զույգերի մոտ անպտղության բուժմանն ու հաղթահարմանը, ինչպես նաև ծնելիության որոշակի բարձրացմանը: