19 ապրիլի 2019 - 11:43 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնների համար Ավագ ուրբաթն աշխատանքային է

Ապրիլի 19-ին նշվում է Ավագ ուրբաթը:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության համար Ավագ ուրբաթն ավանդաբար ոչ աշխատանքային է՝ հաշվի առնելով օրվա կարևորությունը քրիստոնյա աշխարհում՝ որպես Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օր:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնները, ինչպես նաև՝ Բաժանորդների աջակցման զանգերի կենտրոնն այդ օրը կգործեն ըստ իրենց համար սահմանված ժամանակացույցի՝ առանց փոփոխության, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: