19 ապրիլի 2019 - 13:52 AMT
Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Նուրսուլթանում մայիսի 29-ին

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետույան ղեկավարները կհանդիպեն մայիսի 29-ին Նուրսուլթանում կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակում: Այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

«Մեր երկրների առաջնորդները նախորդ տարում յոթ անգամ հանդիպել են, նրանք գտնվում են մշտական կապի մեջ»,- ասել է նա:

Մատվիենկոն նաև հիշեցրել է, որ ապրիլի 29-ին Հայաստան աշխատանքային այցով կայցելի նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: