20 ապրիլի 2019 - 13:04 AMT
Ապրիլի 23-ից 2-3 աստիճանով կտաքանա

Հանրապետության տարածքում` ապրիլի 19-ի ցերեկը, 20-24-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ին առանձին վայրերում՝ ինտենսիվ, 20-23-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-7, 23-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևանում՝ ապրիլի 19-ի ցերեկը, 20-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 10-15 մ/վ։