21 ապրիլի 2019 - 18:17 AMT
Շրի Լանկայում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 215-ի

Շրի Լանկայում տեղի ունեցած 8 պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 215-ի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Զոհերի թվում կա 35 օտարերկրացի։ 7 կասկածյալ ձերբակալվել է:

Ապրիլի 21-ին Շրի Լանկայի տարբեր եկեղեցիներում և հյուրանոցներում 8 պայթյուն է եղել: Երկրում պարետային ժամ է հայտարարվել: