24 ապրիլի 2019 - 11:39 AMT
Ֆրանսիայի դեսպան. «Ապրիլի 24, հիշատակի արարողություն, Արարատ լեռ»

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունից: Լուսանկարում Ֆրանսիայի դեսպանատան կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ծաղկեպսակն է Արարատի ֆոնին:

«Ապրիլի 24, հիշատակի արարողություն, Հայոց ցեղասպանություն, Արարատ լեռ»,-գրել է դեսպանը: