8 մայիսի 2019 - 10:58 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ. Մայիսյան տոների առթիվ՝ 50 ԳԲ ինտերնետ և 30-օրյա Y պլան

Գարնանային տոների առթիվ՝ Samsung, iPhone, Honor, Xiaomi և այլ սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելու դեպքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաճախորդները կստանան 50 ԳԲ ինտերնետ և Y սակագնային պլան 30 օրով:

Առաջարկը գործում է մինչև մայիսի 31-ը (ներառյալ): Առաջարկում ներառված սմարթֆոնների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:

Սարքերը կարելի է գնել թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ տարբերակով:

Ի՞նչ ծառայություններ են տրամադրվում Y սակագնային պլանով

• Instagram, Facebook, Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն

• 5 ԳԲ ինտերնետ

• 200 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, +374 97 և +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան

• 10 000 ներցանցային րոպե՝ 200 րոպե փաթեթը սպառելուց հետո • 300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր

Ծանոթություններ

• Y սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ավարտի օրը հաշվին 2800 դրամի առկայության դեպքում՝ գումարը գանձվում է, և սակագնային պլանը ավտոմատ երկարացվում է 30 օրով:

• Առաջարկի շրջանակում նախ սպառվում է տրամադրվող 50 ԳԲ ինտերնետը, իսկ այնուհետև՝ «Y» սակագնային պլանով տրամադրվող 5 ԳԲ ինտերնետ-փաթեթը: «Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ընթացքում ներառված 5 ԳԲ ինտերնետը սպառելուց հետո՝ հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում ավտոմատ կերպով ակտիվանում է հավելյալ 500 ՄԲ օրական ինտերնետ փաթեթ: