ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի հոկտեմբերի 1-ին: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսում՝ արձագանքելով այն դիտարկմանը, որ հայտարարվել էր, որ ՌԴ նախագահը ՀՀ կայցելի 2019-ին սկզբին, բայց այցը չկայացավ:
«Եվ ոչ միայն ՌԴ նախագահը, այլև ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները»,- հավելել է Փաշինյանը։
Հոկտեմբերի 1-ին Երևանում ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստ կգումարվի: