8 մայիսի 2019 - 15:16 AMT
Րաֆֆի Գալստյանը՝ Դասական պարի միջազգային մրցույթի մրցանակակիր

Ֆրանսիայի Տուլոն քաղաքում տեղի ունեցած Դասական պարի միջազգային մրցույթի առաջին և գլխավոր մրցանակներին է արժանացել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի արտիստ Րաֆֆի Գալստյանը: Այդ մասին ասվում է օպերայի և բալետի թատրոնի ֆեյսբուքյան էջում:

Գալստյանը Ֆրիանսիայի Փարիզ քաղաքում մասնագիտական վերապատրաստման դասընթացների մասնակցելու առաջարկ է ստացել: