10 մայիսի 2019 - 12:44 AMT
ՀՀ-ի և Չիլիի դիվանագիտական անձնագիր ունեցողներին վիզա պետք չի լինի

ՀՀ կառավարության մայիսի 10-ի նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չիլիի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2015 թվականի ապրիլի 14-ին Չիլիի Կոնգրեսի պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև:

2016-ի մայիսին Չիլիի Կոնգրեսի պատգամավորների պալատն ընդունել է բանաձեւ, որը դատապարտում էր ապրիլի 1-2-ը Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ իրագործված ադրբեջանական ագրեսիան և կոչ անում դադարեցնել այն: