11 մայիսի 2019 - 11:07 AMT
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի 4-րդ երեխան ծնվել է

Ամերիկահայ մոդել և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և հայտնի կատարող Քանյե Ուեսթը չորրորդ անգամ ծնող են դարձել: Այդ մասին Քարդաշյանը հայտնել է իր Twitter-ում:

Նա գրել է, որ տղա է ծնվել: Ըստ մոդելի, փոխնակ մոր կողմից ծննդաբերած տղան շատ նման է քրոջը՝ 1 տարեկան Չիկագոյին: «Վստահ եմ, որ նա դեռ շատ է փոխվելու, բայց հիմա կարծես նա լինի»,-հավելել է Քարդաշյանը:

Քիմ Քարդաշյանն ամուսնու հետ դաստիարակում է 5-ամյա Նորթին, 3-ամյա Սեյնթին և 1 տարեկան Չիկագոյին: Երրորդ երեխան նույնպես լույս աշխարհ է եկել փոխնակ մոր օգնությամբ: Երկրորդ որդու՝ Սեյնթի, ծնվելուց հետո բժիշկները զգուշացրել էին Քիմին, որ նոր հղիությունները սպառնալիք կլինեն նրա կյանքին և առողջությանը:

Photo. Randy Holmes/Getty Images