11 մայիսի 2019 - 10:56 AMT
Յուրգեն Կլոպ. ԵԼ եզրափակիչը Բաքվում ծիծաղելի է

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելն անպատասխանատու որոշում է:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումն անցնելու է մայիսի 29-ին Բաքվում, իսկ ՉԼ եզրափակիչը՝ Մադրիդում հունիսի 1-ին:

«Ակնհայտ է, որ Մադրիդում ամեն ինչ շատ թանկ է, բայց Մադրիդն, ի տարբերություն Բաքվի, գոնե աշխարհի մյուս ծայրում չէ: Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում՝ դա բավականին ծիծաղելի է: Չգիտեմ, ինչ են նախաճաշին ուտում այն մարդիկ, որոնք նման որոշում են կայացրել»,-ասել է հայտնի մարզիչը, հայտնում է sport-express.ru-ն:

«Մադրիդը պետք է նախապատրաստվի, քանի որ բազում անգլիացի երկրպագոներ են ժամանելու այնտեղ: Բայց Բաքու…Պատկերացում չունեմ, թե ինչպես կարելի է այնտեղ հասնել, կան արդյոք մշատական չվերթներ դեպի այդ քաղաք: Եզրափակիչների անցկացման մասին որոշումները շատ ավելի խելամիտ և հիմնավորված պետք է լինեն»,-ասել է Կլոպը: