14 մայիսի 2019 - 13:30 AMT
Սիրիայում հրթիռակոծությունից հայ երեխա է զոհվել

Մայիսի 12-ին հթիռակոծվել է սիրիական Համայի արվարձանում գտնվող Սկիլբիա գյուղը՝ զոհվել է 5-10 տարեկան 4 երեխա, վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ։

Զոհված երեխաների թվում է նաև Ջեսիկա Հարությունի Սեմերճյանը, հայտնում է «Գանձասարի» ֆեյսբուքյան էջը սիրիական ՍԱՆԱ պաշտոնական լրատվական գործակալության վրա հղումով:

Զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են սիրիական Համայի արվարձաններում գտնվող բնակելի թաղամասերը՝ խախտելով լարվածության մեղմացման գօտիների վերաբերյալ համաձայնությունը:

Մայիսի 13-ին գյուղը կրկին հրթիռակոծվել է, մեկ մարդ էր զոհվել, 5-ը՝ վիրավորվել։