14 մայիսի 2019 - 15:38 AMT
Կառավարության 3-րդ շենքում աշխատողները տարհանվել են. Պայթուցիկի ահազանգ կար

Մայիսի 14-ին, ժամը 14:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները տարհանել են աշխատակիցներին, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: