Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Յան Ռեգենսբուրգից» տեղափոխվել է «Հոֆֆենհայմ»: Գործարքն ուժի մեջ է մտնելու ամռանը, հայտնում է Armfootball-ը:
Կողմերը պայմանավորվել են չբացահայտել տրանսֆերի մանրամասները:
Ադամյանի պայմանագրի ժամկետը «Ռեգենսբուրգի» հետ նախատեսված էր մինչև 2021 թվականի ավարտը: Երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը 31 խաղում 15 գոլ է խփել ու 9 գոլային փոխանցում կատարել:
«Հոֆֆենհայմը» ներկայումս Գերմանիայի առաջնությունում զբաղեցնում է 8-րդ տեղը, սակայն վերջին տուրում հաղթելու դեպքում կարող է Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճել: