15 մայիսի 2019 - 10:46 AMT
Մամեդյարով. ԵԱՀԿ համանախագահները մայիսին կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն մայիսի վերջում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում, հայտնում է Report-ը:

«Մենք նախ ծրագրում ենք, որ համանախագահները տարածաշրջան կայցելեն ամսվա վերջին, դրանից հետո կքննարկենք: Օրակարգում նախարարների հանդիպումն է, բայց այն դեռ պետք է նախապատրաստել: Ինչպես ավելի վաղ ասել եմ, համանախագահ երկրներից մեկն առաջարկել է նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպել, բայց այն նախապատրաստել է պետք»,-ասել է Մամեդյարովը:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպել Վաշինգտոնում՝ շարունակելու համար ղարաբաղյան կարգավորման շուրջ քննարկումները: