Իսրայելի Թել Ավիվում կայացած Եվրատեսիլ երգի մրցույթի եզրափակչի առաջին 10 մասնակիցը հայտնի է՝ նրանք Ավստրալիայի, Բելառուսի, Հունաստանի, Իսլանդիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի, Սերբիայի, Սլովենիայի, Չեխիայի և Էստոնիայի ներկայացուցիչներն են:
Առաջին կիսաեզրափակչի 17 մասնակից երկրներից եզրափակիչ չեն անցել Բելգիայի, Հունգարիայի, Վրաստանի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ֆինլանդիայի և Չերնոգորիայի ներկայացուցիչները, գրում է «Ինտերֆաքսը»:
Մասնակիցների ելույթները գնահատել են ժյուրին և հանդիսատեսը:
Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակիչը կայացել է մայիսի 14-ի երեկոյան:
Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը (Սրբուհի Սարգսյան) հանդես կգա մայիսի 16-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում Walking Out երգով: Եզրափակիչը կանցկացվի մայիսի 18-ին: