15 մայիսի 2019 - 11:14 AMT
HBO-ի նոր ռեկորդը. «Գահերի խաղի» նախավերջին սերիան 18.4 մլն մարդ է դիտել

«Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի 5-րդ սերիան 18.4 մլն մարդ է դիտել, հայտնում է ամերիկյան HBO հեռուստաալիքը:

Նշվում է, որ այդ ցուցանիշը գերազանցել է երրորդ «Երկար գիշեր» (The Long Night) էպիզոդի ռեկորդը, որը 2 շաբաթ առաջ դիտել էր 17.8 մլն մարդ, գրում է «Կոմերսանտը»:

Այդ ցուցանիշը հաշվի է առնում դիտումները միայն HBO-ում, չհաշված հետաձգված դիտումները: Վիճակագրության մեջ չեն ընդգրկվել նաև գործընկեր հեռուստածառայությունների տվյալները:

«Գահերի խաղի» վարկանիշն անշեղորեն աճում է: Եթե առաջին եթերաշրջանը միջինը 9.3 մարդ էր դիտել, ապա 6-րդն արդեն 25.7 մլն մարդ էր նայել: Սերիալը նաև անընդհատ քննարկվում է՝ 8-րդ եթերաշրջանի առաջին սերիայի մասին, օրինակ, Twitter-ի օգտատերերը մոտ 5 մլն թվիթ են գրել:

Սերիալի եզրափակիչ եթերաշրջանն էկրան է բարձրացել 2019-ի ապրիլին: Վերջին սերիան կցուցադրվի մայիսի 20-ին: