15 մայիսի 2019 - 14:33 AMT
«Բարսելոնան» պատրաստ է 120 մլն եվրո վճարել Գրիզմանի համար

Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» ֆրանսիացի կիսապաշտպան Անտուան Գրիզմանին:

«Բարսելոնայի» ղեկավարությունը սպասում է հուլիսի 1-ին՝ այդ օրվանից Գրիզմանի հրաժարագինը, ըստ «Ատլետիկոյի» հետ պայմանագրի, 200 մլն եվրոյից կնվազի մինչև 120 մլն: 28-ամյա ֆրանսիացին արդեն հայտարարել է, որ հեռանալու է մադրիդյան ակումբից, սակայն չի հստակեցրել, թե որտեղ է շարունակելու կարիերան, գրում է Lenta.ru-ն Mundo Deportivo-ի վրա հղումով:

Նշվում է, որ ֆուտբոլիստի տարնսֆերից միջոցների մի մասը կստանա «Ռեալ Սոսյեդադը»: Գրիզմանի նախկին ակումբը կստանա գործարքի գումարի 20 տոկոսը՝ 24 մլն եվրո:

Կատալոնական ակումբի ծրագրերի մասին հայտնի էր արդեն մարտին:

Գրիզմանը հանդես է գալիս «Ատլետիկոյի» կազմում 2014-ից: Նրա գլխավոր նվաճումը մադրիդցիների կազմում հաղթանակն է Եվրոպայի լիգայում: Կիսապաշտպանը նաև հանդես է գալիս Ֆրանսիայի հավաքականի կազմում, նա Եվրոպայի փոխչեմպիոն է և աշխարհի չեմպիոն:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Գրիզմանը 15 գոլի հեղինակ է դարձել և 9 գոլային փոխանցման: