17 մայիսի 2019 - 12:19 AMT
Զելենսկին ուզում է ցրել Ռադան

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է ցրել է Գերագույն ռադան: Այդ մասին «1+1» հեռուստաալիքի «Իշխանության իրավունք» ծրագրի եթերում հայտարարել է նրա խորհրդական Դմիտրի Ռազումկովը:

«Զելենսկին պատրաստ է օգնել Ռադային կատարել գոնե այն խոստումների մի մասը, որոնք ժամանակին տրվել են»,-ասել է նա:

Նախագահի խորհրդականը պարզաբանել է, որ Ռադան ցրելու համար նախադրյալներից մեկը Ռադայում կոալիցիայի բացակայությունն է, գրում է «Վեդոմոստին»:

Այս հայտարարությունից անմիջապես հետո «Ժողովրդական ճակատ» խմբակցությունը հայտարարել է Գերագույն ռադայում կոալիցիայից դուրս գալու մասին՝ դրանով իսկ արգելափակելով խորհրդարանը վաղաժամկետ ցրելու հնարավորությունը, հայտնում է Strana.ru-ն:

Ըստ Ուկրաինայի օրսնեդրության, Ռադան կարելի է լուծարել 3 դեպքում՝ եթե խորհրդարանում չկա կոալիցիա, եթե Ռադան նիստ չի գումարել 1 ամսվա ընթացքում կամ եթե չի կարողանում կառավարություն ձևավորել: Ըստ Սահմանադրության Ռադայի լուծարման մասին հրամանագիր կարող է ստորագրել միայն երկրի նախագահը: