17 մայիսի 2019 - 18:37 AMT
Վարչապետ. Էսկալացիան ԼՂ-ում կարող է տարածաշրջան բերել ՌԴ-ի, Իրանի դեմ պայքարող իսլամիստների

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ էսկալացիան Արցախում կարող է Իրաքից և Սիրիայից փախչող իսլամիստներին բերել տարածաշրջան, հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը:

«Սիրիայում մեծ քանակի իսլամական ռադիկալ խմբավորումների գրոհայիններ կան, նրանք հասկանում են, որ այլևս տեղ չունեն Սիրիայում և Իրաքում։ Մեր տեղեկությամբ, նրանք այսօր նոր տեղ են փնտրում, որտեղ կարող են հայտնվել։ Եթե մեր տարածաշրջանում սկսվի նոր էսկալացիա, դա նրանց համար լավ առիթ կլինի, որպեսզի նրանք հայտնվեն, օրինակ, Ադրբեջանում։ Շատ հարմար կետ է նրանց համար, որտեղից նրանք կարող են իրենց գործունեությունը ծավալել Իրանի, Ռուսաստանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ», - ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ նոր պատերազմը Ղարաբաղում արդեն լոկալ չի լինի՝ հույս հայտնելով, թե դա հասկանում են և Ռուսաստանում, և Ադրբեջանում, և Իրանում։