18 մայիսի 2019 - 11:51 AMT
Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Տիգրան Կիրակոսյանը դարձել է սամբոյիԵվրոպայի չեմպիոն:

Իսպանիայի Խիխոն քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնության մարզական սամբոյի մրցաշարի 52 կգ քաշային կարգի եզրափակիչում Կիրակոսյանը 2:1 հաշվով հաղթել է ռուս Եվգենի Երյոմինին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 7 ներկայացուցիչներից հաջողության են հասել նաև 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը (մարզական սամբո) և 57 կգ քաշային Պողոս Բադալյանը (մարտական սամբո), որոնք դարձել են բրոնզե մեդալակիր:

Սամբոյի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել է 19 մարզիկով: