20 մայիսի 2019 - 08:51 AMT
Ապօրինի զենքի կասկածանքով Երևանում զննել են Վիտալի Բալասանյանի մեքենան

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարել է, որ խուզարկության գործընթացը որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։

«Ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ահարոնյանը։

Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը ի սկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել։