20 մայիսի 2019 - 10:31 AMT
Դատարանից հայտնել են, որ քաղաքացիները չեն կոտրել շենքի ապակին

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից հայտնել են, որ շենքի պատուհանի ապակին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների կողմից չի կոտրվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Կարգադրիչ Սահակյանը հայտնեց, որ քաղաքացիները չեն կոտրել ապակին», - գրել է նա:

Ավելի վաղ Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր տեղադրել՝ գրելով, որ «վարչապետի հրահանգով հավաքված խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել ապակիներ, քաշքշել աշխատանքի գնացող դատավորների։ Ոստիկանությունը անգործության է մատնված»։

ՀՀ ոստիկանությունից «Հայկական Ժամանակին» նույնպես հայտնել են, որ դատարանի շենքի պատուհանի ապակին կոտրված է ներսից: Դրսից որևէ վնասվածք չկա, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: