20 մայիսի 2019 - 10:39 AMT
Փաշինյանը շփվել է Կենտրոնի դատարանը արգելափակածների հետ և հեռացել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ ժամանակով մոտեցել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի նստավայրն արգելափակած քաղաքացիներին, ծանոթացել իրավիճակին ու թիկնազորի ուղեկցությամբ հեռացել։

Լրագրողները փորձել են մի քանի հարց տալ ակցիայի մասին, սակայն նա հրաժարվել է պատասխանել՝ նշելով, որ ժամը 12։00-ին հանդես է գալու ելույթով և բոլոր հարցերի պատասխանները կլինեն այդ ելույթում։

Փաշինյանը մայիսի 19-ի երեկոյան հայտարարել էր Հայաստանի բոլոր դատարանների մուտքերը փակելու ակցիայի մասին, որին միացել էին Ազգային ժողովի իշխանական պատգամավորները։