20 մայիսի 2019 - 13:18 AMT
Վարչապետ. Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով կստեղծվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ժամանակն է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծել:

«Կարծում եմ՝ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար», - ասել է վարչապետը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախկին ռեժիմից կուռումպացված ուժերին, որոնք թշնամանք են հրահրում ԼՂ և ՀՀ ժողովուրդների միջև:

Ընթերցեք նաև՝ «Vetting, անցումային արդարադատություն, դատավորների հեռացում. Վարչապետի ելույթի դրույթները»: