20 մայիսի 2019 - 17:09 AMT
Ալեն Դելոնը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել

Հայտնի ֆրանսիցաի դերասան Ալեն Դելոնը պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել Կաննում՝ կինոյում ունեցած ավանդի համար:

Պարգևն արարողության ժամանակ նրան է փոխանցել դուստրը՝ Անուշկան: «Եթե ես աստղ եմ, ցանկանում են շնորհակալություն հայտնել դրա համար միայն ու միայն հանդիսատեսին»,-ասել է 83-ամյա դերասանը պարգևատրման արարողության ժամանակ, գրում է Deutsche Welle-ն AFP-ի վրա հղումով:

Դերասանին այդ պարգևը հանձնելու որոշման մասին հայտարարվել էր 2019-ի ապրիլին: Որոշումը խստորեն քննադատեցին «Կանայք և Հոլիվուդը» կազմակերպությունն ու մի շարք ֆրանսիական ֆեմինիստական կազմակերպություններ: Վերջին տարիներին Ալեն Դելոնը սատարում է աջակողմյան պոպուլիստական «Ազգային ճակատ» կուսակցությանը, ինչպես նաև դեմ է երեխաների որդեգրմանը միասեռական զույգերի կողմից: Դելոնի որդին նրան ընտանեկան բռնության մեջ է մեղադրել, Դելոնին մեղադրում են նույնիսկ նախկին սիրեցյալ՝ Ռոմի Շնայդերի հանդեպ վերաբերմունքի համար: