24 մայիսի 2019 - 11:56 AMT
Վերջին զանգի օրվա սկզբին ՃՈ-ն 30 մեքենա է տեղափոխել հատուկ տարածք

Վերջին զանգի միջոցառումների հետ կապված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր ուժեղացված ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում:

Մայիսի 24-ին, ժամը 11:00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 30 տրանսպորտային միջոց:

24 մեքենա վարել են անչափահասներ, իսկ 6-ը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար:

Ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում չխախտել օրենքը: