ԱՄՆ իշխանությունները WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ մեղադրանքները համալրել են 17 նոր կետով:
Մասնավորապես, 47-ամյա ավստրալացուն մեղադրում են ազգային պաշտպանությանն առնչվող գաղտնի փաստաթղթերն ապօրինաբար հայթայթելու և հրապարակելու մեջ: Այդ մասին ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության մայիսի 23-ի հայտարարության մեջ:
Եթե Ասանժին մեղավոր ճանաչեն բոլոր 18 կետով, ապա նրան կարող են դատապարտել 175 տարվա ազատազրկման:
Ասանժի փաստաբանն, իր հերթին, «աննախադեպ» է անվանել մեղադրանքները՝ համարելով դա «սպառնալիք բոլոր լրագրողներին», գրում է Deutsche Welle-ն:
Ջուլիան Ասանժը ձերբակալվել է ապրիլի 11-ինԼոնդոնում: Ասանժն Էկվադորի դեսպանատնից դուրս չէր եկել 2012 թվականից, քաղաքական ապաստան ստանալով Շվեդիայում 2 կանանց կողմից բռնաբարություն կատարելու մեջ մեղադրվելուց հետո։ Ասանժը չէր ընդունում մեղադրանքը՝ նշելով, որ քրգործն ընդամենը միջոց է նրան ձերբակալելու ու ԱՄՆ արտահանձնելու համար։
7 տարվա ընթացքում Էկվադորի դեսպանատան աշխատակիցների ու Ասանժի հարաբերությունները լրջորեն փչացել էին։ Դիվանագենտները բողոքում էին Ասանժի փնթիությունից ու բարդ բնավորությունից, 2017-ին նրան արգելել էին հաղորդակցվել աշխարհի հետ։