25 մայիսի 2019 - 13:55 AMT
Կալիֆորնիայի դատարանն արգելափակել է Մեքսիկայի հետ պատի կառուցման միջոցները

Կալիֆորնիայի դատարանը ժամանակավորապես արգելափակել է ռազմական բյուջեից միջոցների հատկացումը Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար: Դատավոր Հեյվուդ Ջիլիամը Կալիֆորնիայից հիմնավորել է իր որոշումը նրանով, որ Կոնգրեսը չէր նախատեսում այդ միջոցների նպատակային կիրառում Թրամփի ամենահավակնոտ նախագծի համար:

Ըստ դատավորի, կառավարության գործողությունները հակասում են իշխանությունների լիազորությունների բաժանման սկզբունքին, որը գործում է ԱՄՆ գոյությունից ի վեր, գրում է Deutsche Welle-ն Reutersի վրա հղումով:

Գործակալությունը դիմել է Ազգային անվտանգության դեպարտամենտ, Պենտագոն և ԱՄՆ նախագահի աշխատակազմ՝ խնդրելով մեկնաբանել դատարանի որոշումը, սակայն պատասխան ոչ մի տեղից չի ստացել:

Դատավորի որոշման մեջ խոսքը 1 մլրդ դոլարի մասին է, որը մարտին Պենտագոնը հատկացրել էր իր բյուջեից, որը 6,7 մլրդ դոլար է կազմում: Նախատեսվում էր, որ այդ միջոցները կօգտագործվեն Տեխասում 91 կմ երկարությամբ պատի կառուցման համար: