25 մայիսի 2019 - 12:28 AMT
«Սասնա ծռերը» ավտոերթ են սկսել դեպի Արցախ

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը ավտոերթ է կազմակերպել դեպի Արցախ։Ավտոերթը կազմակերպվում է «Մեկ Հայաստան, մեկ պետություն» կարգախոսով, հայտնում է Aysor.am-ը։

«Արցախը Հայաստանն է և վերջ։ Արցախը Հայաստանի մարզ է, միացեք ավտոերթին», բարձրախոսով Մարտունիում հայտարարում էր կուսակցության ներկայացուցիչներից մեկը։

Ավտոերթին մասնակցում է նաև կուսակցության հիմնադիրներից Ժիրայր Սեֆիլյանը։