25 մայիսի 2019 - 16:43 AMT
Փամբակի բնակիչն ապօրինաբար ծառեր է կտրել՝ տան ջեռուցման համար

Մայիսի 24-ին ժամը 13-ի սահմանում «Հայանտառ» ՊՈԱԿ «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Գուգարքի բաժնում գրություն է ստացվել, որ մայիսի 20-ին Եղեգնուտի անտառտնտեսության Փամբակի անտառպետության թիվ 3 պահաբաժնում իրականացված շրջագայության ժամանակ հայտնաբերվել է ապօրինի հատված 17 ծառ:

Ոստիկանության փոխանցմամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով` իրավապահները նույն օրը, ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժին են հրավիրել Փամբակ գյուղի բնակիչ Արտաշես Գ-ին: Նա խոստովանել է, որ 2018-ի հոկտեմբերի 5-ին Փամբակ գյուղին հարակից անտառի «Բնձոր» կոչվող հանդամասից բենզասղոցով ապօրինի հատել է նշված 17 ծառից 4-ը, տեղափոխել իր տուն և օգտագործել տան ջեռուցման համար:

Ձեռնարկվում են միջոցառումներ մնացած ծառերը հատած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: