5 հունիսի 2019 - 16:33 AMT
Հագուստի արտադրությունը ՀՀ-ում ապրիլին աճել է 63.7%-ով

2019 թվականի ապրիլին 2018 թվականի նույն ամսվա համեմատ, ՀՀ-ում հագուստի արտադրությունն աճել է 63.7%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամսին աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 33.7%-ով:

Ապրիլին 63.9%-ով աճել է նաև մանածագործական արտադրատեսակների արտադրությունը:

Մշակող արդյունաբերությունն, ընդհանուր առմամբ, աճել է 16.1%-ով: