7 հունիսի 2019 - 17:03 AMT
Մակունց․ Զեյնալյանի աշխատանքի մասով մտահոգություններ կային

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հունիսի 7-ին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական տված Արտակ Զեյնալյանի գործունեության որոշ ուղղությունների մասով մտահոգություններ կային։

«Արդարադատության նախարարության և պարոն Զեյնալյանի հետ կապված խմբակցությունում որոշակի մտահոգություններ կային առանձին աշխատանքների, դատաիրավական համակարգում բարեփոխումների հետ կապված», - ասել է Մակունցը։

Նա նշել է, որ այդուհանդերձ Զեյնալյանին հրաժարական տալու կոչ չեն արել։

Արտակ Զեյնալյանը արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել՝ չմանրամասնելով պատճառները։