10 հունիսի 2019 - 10:52 AMT
Տոկաևը հաղթում է Ղազախստանի նախագահի ընտրություններում

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հաղթում է երկրի ղեկավրի ընտրություններում: Այդ մասին հայտնել է ԿԸՀ փոխղեկավար Կոնստանտին Պետրովը:

«Կասիմ Ժոմարտ Տոկաև՝ քվեների 70,76%»,-հրապարակել է նա քվեարկության նախնական տվյալները:

Ըստ Պետրովի, խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Դանիա Եսպաևան հավաքել է 5,2 %, լրագրող և քաղաքական գործիչ Ամիրժան Կոսանովը՝ 16,2%: Ընդհանուր առմամբ եղել է 7 թեկնածու:

Տոկաևը շնորհակալություն է հայտնել իր թիմին կատարած աշխատանքի համար, իսկ քաղաքացիներին՝ ցուցաբերած վստահության համար:

Նախագահի արտահերթ ընտրությունները Ղազախստանում տեղի են ունեցել հունիսի 9-ին: Միջազգային դիտորդները հայտարարել են, որ ամեն ինչ անցել է առանց խախտումների, բաց և հանգիստ մթնոլորոտում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2019-ի մարտի 20-ին հրաժարականի մասին հայտարարեց այդ երկիրը 30 տարի գլխավորած նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Նախագահի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատարն էր Կասիմ Տոկաևը, որը մինչ այդ խորհրդարանի վերին պալատի նախագահն էր: 3 շաբաթ անց նա արտահերթ նախագահական ընտրությւններ նշանակեց:

Ղազախստանում նախագահն ընտրվում է 5 տարով: Մասնակցության շեմ չկա, ընտրությունները համարվում են կայացած ցանկացած դեպքում: Իսկ հաղթանկի համար թեկնածուն պետք է ընտրողների քվեների ավելի քան 50 տոկոսը ստանա: