11 հունիսի 2019 - 10:36 AMT
Նյու Յորքի կենտրոնում ուղղաթիռը բախվել է երկնաքերին

Նյու Յորքում ուղղաթիռը բախվել է երկնաքերին: Այդ մասին հայտնում է քաղաքի հրշեջ դեպարտամենտը Twitter-ի իր էջում: Մեկ մարդ զոհվել է, հայտնում են իրավապահ մարմինները:

Դա տեղի է ունեցել Մանհեթենի 7-րդ փողոցում: Ոստիկանությունը պարզում է, որ ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկնաքերի տանիքին: Առաջացած հրդեհը փրկարարները մարել են, գրում է «Վեդոմոստին»:

Ուղղաթիռում մեկ մարդ է եղել: Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ միջադեպը կապ չունի ահաբեկչության հետ: Ըստ նախնական տեղեկատվության, ուղղաթիռը պարտադրված վայրէջք է կատարել առաջացած խնդիրների պատճառով:

ԱՄՆ Քաղավիացիայի դաշնային վարչությունում հայտարարել են, որ տեղեկություններ են հավաքում միջադեպի մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացվել է պատահարի մասին, հայտնել է Սպիտակ տունը: