11 հունիսի 2019 - 13:22 AMT
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնին 10 քաղգործիչ է հավակնում

Մեծ Բրիտանիայի վարչապետի, ինչպես նաև պահպանողական կուսակցության առաջնորդի, պաշտոնին 10 քաղաքական գործիչ է հավակնում: Այդ մասին հայտարարել է թորիների խորհրդարանական խմբակցության 1922 կոմիտեի ներկայացուիչ Շերիլ Գիլանը:

Ըստ նրա, հավակնորդների կարճ ցուցակում են Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, բնական ռեսուրսների նախարար Մայքլ Գոուվը, ԱԳ նախարար Ջերեմի Հանթը, միջազգային զարգացման նախարար Ռորի Սթյուարտը, ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը և առողջապահության նախարար Մեթյու Հենքոկը, գրում է «Վեդոմոստին» BBC-ի վրա հղումով:

Թեկնածուների ցուցակում են նաև համայնքների պլատի նախկին առաջնորդ Անդրեա Լինդսոմը, Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռահաբը, աշխատանքի և կենսաթոշակների գծով նախարար Էսթեր Մաքվին և ֆինանսների նախարարության նախկին ներկայացուցիչ Մարկ Հարփերը:

Հանթը, Ռահաբը, Հենքոկն ու Գոուվն արդեն սկսել են ընտրարշավը՝ չսպասելով թեկնածուների վերջնական ցուցակի հրապարակմանը: Գլխավոր ֆավորիտն է համարվում Ջոնսոնը, գրում է Reuters-ը: Ըստ գործակալության, Ջոնսոնն առաջատար է ըստ բուքմեյքերնրի, ինչպես նաև, ըստ հարցումների, նա նախընտրելի գործիչ է 160,000 կուսակիցների շրջանում:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տեղեկացրել է պահպանողական կուսակցությանն իր հրաժարականի մասին հունիսի 7-ին: Նա ասել է, որ արել է այն ամենն, ինչ հնարավոր էր Brexit-ի համար, սակայն չի կարողացել հասնել ԵՄ-ից դուրս գալուն ավելի վաղ հավանություն ստացած պայմաններով: