11 հունիսի 2019 - 13:06 AMT
+3ԳԲ ինտերնետ փաթեթ՝ Viva սակագնային պլանի բոլոր բաժանորդներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ Viva սակագնային պլանի կանխավճարային և հետվճարային բաժանորդները կարող են ավելացնել 3ԳԲ ինտերնետ իրենց սակագնային պլանի հիմնական փաթեթին՝ պարզապես ուղարկելով *888*1# հրահանգը: +3ԳԲ ինտերնետ փաթեթի գինը 500 դրամ է:

Ծառայության կարգավիճակի և օգտագործած ինտերնետի ծավալի ստուգուման համար հարկ կլինի ուղարկել *888# հրահանգը:

Ծանոթություններ.

• Սակագնային պլանում ներառված ակտիվ ինտերնետային փաթեթ ունենալու դեպքում՝ նախ սպառվում են ներառված փաթեթով տրամադրվող ինտերնետը, այնուհետև, BIT 1 կամ Super BIT ծառայություններն ակտիվացված լինելու դեպքում՝ այս ծառայություններով տրամադրվող ինտերնետը, և միայն դրանից հետո՝ ակտիվացված «+3ԳԲ» ինտերնետի փաթեթը:

• Հավելյալ ինտերնետի փաթեթը կանխավճարային բաժանորդների համար հասանելի է սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը:

• +3ԳԲ ինտերնետ փաթեթ ակտիվացնելիս այն գումարվում է սակագնային պլանում ներառված ինտերնետային փաթեթի մնացորդին:

• Viva կանխավճարային բաժանորդների համար սակագնային պլանի ակտիվ փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը, +3ԳԲ ինտերնետ փաթեթը նորից կարելի է ակտիվացնել՝ այն սպառած լինելու դեպքում:

• Viva կանխավճարային բաժանորդների համար սակագնային պլանի ակտիվ փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը, +3ԳԲ ինտերնետ փաթեթը նորից կարելի է ակտիվացնել նաև 20ՄԲ-ից պակաս մնացորդ ունենալու դեպքում. այս դեպքում մնացորդը կզրոյանա:

• +3ԳԲ ինտերնետ փաթեթն ակտիվացնելիս հաշվին բավարար գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել «Լիցք+» ծառայությունից: